Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2009

Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին

Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին

Հիվանդության ժառանգման և վտանգների մասին: Պարբերական կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «երևանյան» կամ «հայկական հիվանդությունը» դասվում է ժառանգական հիվանդությունների շարքին։

 

Անգլերեն լեզվով լույս տեսնող գիտական գրականությունում ընդունված է «միջերկրածովյան ընտանեկան տենդ» (familial Mediterranean fever) անվանումը։ Այն պայմանավորված է ընդամենը մեկ գենով։ Նորմալ պայմաններում այդ MEFV գենը պատասխանատու է բորբոքային պրոցեսների կանխման համար, իսկ չգործելու դեպքում այդ հատկությունը վերանում է կամ խիստ թուլանում, ինչի հետևանքով բորբոքումները չեն արգելակվում։ Յուրաքանչյուր գեն մարդու օրգանիզմում ներկայացված է 2 օրինակով (այդ թվում` նաև MEFV-ը), որից մեկը նա ժառանգում է հորից, իսկ մյուսը` մորից։ Եթե այդ երկու օրինակներից մեկը նորմալ լինի, անձը պարբերական հիվանդություն չի ունենա։ Միայն երբ նշված MEFV գենի և հայրական, և մայրական օրինակները փոփոխված են` մուտացիայի ենթարկված, ապա պարբերական հիվանդություն է զարգանում։ Փոփոխված գենը սերնդեսերունդ կարող է փոխանցվել և միշտ հանդիպել «առողջ» գենի հետ, սակայն հիվանդի բարեկամներից ոչ մեկը չտառապի պարբերական հիվանդությամբ։

 

Հիվանդի քույրերի և եղբայրների մոտ պարբերական հիվանդության առկայության հավանականությունը կազմում է 1։4։ Եթե պարբերական հիվանդություն ունեցողը ամուսնանա երկու MEFV նորմալ գեն ունեցող անձի հետ, ապա նրանց երեխաները պարբերական հիվանդություն չեն ունենա, սակայն կկրեն հիվանդ ծնողի կողմից ժառանգած և փոփոխված` մուտացիայի ենթարկված մեկական MEFV գեն։ Իսկ եթե պարբերական հիվանդություն ունեցողը ամուսնանա առողջ անձի հետ, որն ունի MEFV-ի մեկ փոփոխված գեն, ապա երեխաների մոտ պարբերական հիվանդության ռիսկը կկազմի 1։2։ Եթե ամուսնանան պարբերական հիվանդություն ունեցող երկու անձինք, ապա բոլոր երեխաները նույնպես կունենան պարբերական հիվանդություն։ 
 
Ընդհանրապես ժառանգական հիվանդությունները հազվադեպ են հանդիպում, սակայն հայերի շրջանում պարբերական հիվանդության հաճախականությունը կազմում է մոտավորապես 1-2 տոկոս։ Հիվանդության գրեթե 15% դեպքերում այն սկսվում է ամենածանր բարդությամբ` ամիլոիդոզով։ Մնացած դեպքերում հիվանդության նոպաները կամ հոդային երևույթները տարիներ և տասնամյակներ շարունակ կրկնվում են, իսկ ամիլոիդոզը զարգանում է միայն դրանցից հետո։


Ամիլոիդոզը տարբեր հյուսվածքներում դժվար լուծվող, այսպես կոչված` ամիլոիդ* նյութի կուտակման հետ կապված հիվանդություն է։ Պարբերական հիվանդության ժամանակ ամիլոիդոզը առաջին հերթին ախտահարում է երիկամները։ Սակայն հնարավոր է նաև աղիքների, սրտի, վահանագեղձի ու այլ գեղձերի, և ընդհանրապես ցանկացած այլ օրգանի ախտահարում, ընդ որում, նշված օրգանների ախտահարումը կարող է նախորդել երիկամայինին։


Բացի ամիլոիդոզից, պարբերական հիվանդություն ունեցողները ենթակա են ավելի վաղ սկսվող և արտահայտված աթերոսկլերոզով հիվանդանալուն, քան բնակչությունն ընդհանրապես։ Երիտասարդ տարիքում կոլխիցինով կանխարգելիչ բուժում չստացած անձինք մտնում են սրտի իշեմիկ հիվանդության, այդ թվում` սրտամկանի ինֆարկտի, ինչպես նաև ինսուլտների բարձր ռիսկի խմբի մեջ։ Նշենք, որ պարբերական հիվանդությունը նպաստում է որովայնի խոռոչում կպումների գոյացմանը, որոնց պատճառով հիվանդի օրգանիզմը հակված է լինում, այսպես կոչված` կպումնային հիվանդության, որն արտահայտվում է ժամանակ առ ժամանակ կրկնվող աղիքային անանցանելիությամբ։ Այդ, ինչպես նաև այլ պատճառներով առաջացած կպումների դեպքում կանանց 20%-ը տառապում է լրիվ, իսկ մյուս 20%-ը` մասնակի անպտղությամբ։ Նույնիսկ երբ զույգը ազատ սեռական կյանք է վարում (առանց պաշտպանվելու), կինը կարող է հղիանալ միայն մի քանի տարին մեկ անգամ։


Պարբերական հիվանդության դեպքում բարձր է նաև բորբոքային հիվանդությունների հաճախականությունը։ Ռևմատոլոգիական հիվանդությունները (ռևմատոիդ արթրիտը, համակարգային կարմիր գայլախտը, հանգուցային պանարտերիտը և այլն) պարբերական հիվանդությամբ տառապողների շրջանում հանդիպում են մի քանի անգամից մինչև մի քանի հարյուր անգամ ավելի հաճախ, քան ընդհանուր բնակչության մոտ։ Ստամոքսաաղիքային տրակտի բոլոր հիվանդությունները նույնպես պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ հանդիպում են շատ ավելի հաճախ և շատ ավելի ծանր տարբերակներով։ Դա վերաբերում է ինչպես գաստրիտներին, կոլիտներին, այնպես էլ խոցային հիվանդությանը և նույնիսկ համեմատաբար հազվադեպ հանդիպող, այսպես կոչված` աղիքների բորբոքային հիվանդություններին (ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն)։


Անհրաժեշտ է նշել, որ այս բոլոր բարդություններից կարելի է խուսափել, եթե ժամանակին սկսվի կոլխիցինով պարբերական հիվանդության կանխարգելիչ բուժումը։ Արդեն սկսված բոլոր բարդությունները, հատկապես երիկամների ամիլոիդոզը, շատ ավելի դժվար է, իսկ երբեմն նույնիսկ անհնարին է բուժել` եթե սկսվում է ուշացումով։ Եվ քանի որ, ինչպես արդեն ասացի, այդ բարդությունները շատ դեպքերում կարող են լինել պարբերական հիվանդության առաջին կլինիկական արտահայտությունը, ուրեմն նպատակահարմար է, որ յուրաքանչյուր հայ որքան հնարավոր է վաղ տարիքում ենթարկվի գենետիկական քննության, որով հնարավոր կլինի բացահայտել պարբերական հիվանդության դեռևս չարտահայտված դեպքերը։ Ցավոք սրտի, այսօր հայտնի հնարավոր 100 մուտացիաներից Հայաստանում (բժշկական գենետիկայի կենտրոն) որոշվում է միայն 12-ը` առավել հաճախ հանդիպողները։ Մնացած դեպքերում տարին 2 անգամ կանոնավոր բժշկական զննումները և հետազոտությունները թույլ կտան ավելի վաղ շրջաններում հայտնաբերել պարբերական հիվանդության բարդությունները։ Նշենք, որ դա հատկապես վերաբերում է երիկամների ամիլոիդոզին, որի ժամանակ հիվանդը ոչ մի ցավ չի զգում. ուստի, եթե պարբերաբար մեզի քննություն չկատարվի, ապա ամիլոիդոզը կարող է կլինիկորեն ախտորոշվել միայն ուշ շրջանում, երբ արմատական բուժումը քիչ արդյունավետ կլինի։

 

Ինչպես արդեն ասել ենք, պարբերական հիվանդությանը (ՊՀ) բնորոշ են բազմաթիվ, երբեմն նաև ծանր բարդություններ, որոնցից կարելի է խուսափել, եթե ժամանակին սկսվի հիվանդության բուժումը` կոլխիցինի ամենօրյա կանոնավոր կանխարգելիչ կիրառմամբ: Որքան ուշ է սկսվում այն, այնքան հիվանդության բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա լինում է ավելի արտահայտված, իսկ շատ դեպքերում` նույնիսկ անդառնալի:

 

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մանկական տարիքից սկսած բուժման շնորհիվ կարելի է հիվանդության հնարավոր բարդությունները կանխել այնպես, որ անձը համարյա չտարբերվի առողջներից` բացառությամբ կոլխիցինի ամենօրյա ընդունման անհրաժեշտությունից:

 

Կոլխիցինը (Արտադրվում է թաղանթով պատված հաբերի ձևով) պարբերական հիվանդության ժամանակ սկսել են կիրառել անցած դարի 60-ականների վերջից: Հրեա գիտնական Ս. Գոլդինգերն առաջինն էր, որ 1972 թ. նկարագրեց կոլխիցինի դրական ազդեցությունը պարբերական հիվանդության նոպաների վրա: Կոլխիցինաբուժության սկզբնական շրջանում դա հաստատեցին նաև մի շարք այլ հեղինակներ: Նրանք նշում էին, որ կոլխիցինի ընդունումը դադարեցնելուց հետո ՊՀ-ի նոպաները վերսկսվում են: Այդ դեղամիջոցի առաջին մասշտաբային կիրառման արդյունքները հրապարակեցին Դ. Զեմերը և համահեղինակները` 1976 թ.: 

 

Իսկական հրաշք էր բժշկագիտության մեջ, երբ պարզվեց, որ կոլխիցինը կանխում է ոչ միայն պարբերական հիվանդության նոպաները, այլև նրա ամենածանր բարդությունը՝ ամիլոիդոզը (Ամիլոիդոզը սպիտակուցային փոխանակության խանգարման հետևանքով օրգանների հյուսվածքների, արյունատար անոթների վրա գլոբուլինային սպիտակուցների` ամիլոիդի արտաբջջային կուտակումներից առաջացող սկլերոզի, հյուծման և օրգանների կենսագործունեությունը խաթարող ծանր, անվերադարձելի բարդություն է): Կոլխիցինի կանոնավոր օգտագործման փորձի կուտակման հետ մեկտեղ, նախ` մեկը մյուսի հետևից սկսեցին ի հայտ գալ հաղորդումներ, որոնցում հեղինակները ցույց էին տալիս դեղամիջոցի բարերար ազդեցությունն ամիլոիդոզի ընթացքի վրա, իսկ այնուհետև այդ բարդության կանխման հնարավորությունը:

 

Սկզբից հետազոտողները նշում էին, որ կոլխիցինի կանոնավոր օգտագործումը իսպառ բացառում է ամիլոիդոզի առաջացումը, սակայն հետագայում, ավելի երկարատև դիտարկումների արդյունքում, նրանք եկան այն եզրակացության, որ մոտավորապես մեկ տոկոսի մոտ այն ի վերջո զարգանում է: Պետք է նշել սակայն, որ այդ հետազոտված հիվանդները հիմնականում սեֆարդիկ (Սեֆարդները հրեաների մի մասն է, որոնք խոսում են իսպաներենին նմանվող լեզվով` սեֆարդերենով: Սերված են Պիրենեյան թերակղզում բնակվող նախնիներից և ներկայումս ապրում են Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, Փոքր Ասիայում, Բալկանյան թերակղզում, Իսրայելում) հրեաներն էին, որոնց շրջանում հիվանդության՝ ամիլոիդոզով բարդանալու հավանականությունն ավելի մեծ էր, քան՝ հայերի:

 

Ներկայումս ամբողջ աշխարհում 35 տարուց ավելի կոլխիցինաբուժություն ստացել են տասնյակհազարավոր մարդիկ, և այդ քանակակազմը չի տարբերվում ընդհանուր բնակչության քանակակազմից՝ մահվան միջին տարիքի կամ որևէ հիվանդության հավանականության առումով: Այնպես որ, մանկական տարիքից կոլխիցին ստացող հիվանդները կարող են համարվել առողջ մարդիկ, որոնք կյանքի ընթացքում պարզապես ստիպված են ամեն օր ընդունել այդ համեմատաբար անվնաս դեղը: 

 

Ներկայումս մենք որևէ հիմք չունենք շեղվելու բուժման այն սկզբունքներից, որոնցով ամբողջ աշխարհի բժիշկներն առաջնորդվել են անցած տարիների  ընթացքում:

 

Բուժումը սկսում են ամիլոիդոզը կանխող նվազագույն դեղաչափից՝ օրական 1.0 մգ կոլխիցին պարունակող հաբերի ընդունումից: Պետք է ասել, որ կա հիվանդների մի փոքր խումբ, որոնց նոպաները դադարում են նույնիսկ օրական 0.5 մգ կոլխիցին ընդունելիս, սակայն այդ դեղաչափի երկարատև օգտագործման համաշխարհային փորձը բացակայում է: Այդ դեղաչափը երկարատև օգտագործող մեր ոչ այնքան մեծ թվով հիվանդների շրջանում եղել են ամիլոիդոզով բարդացման եզակի դեպքեր, այդ իսկ պատճառով օրական կոլխիցինի 0.5 մգ դեղաչափը չի կարելի խորհուրդ տալ մշտական օգտագործման համար, ինչպես նաև միայն նոպաների նախանշանները ճնշելու նպատակով: Նախ դա քչերին է հաջողվում և այն էլ ոչ երկարատև, բացի այդ, որն ավելի կարևոր է, նման ‚բուժմամբե ամիլոիդոզի զարգացումը չի կանխվում:

 

Բուժման առաջին օրերի ընթացքում հնարավոր է լուծ առաջանա, որի արտահայտված լինելու դեպքում կարելի է մի քանի օր դեղաչափն իջեցնել 0,5 մգ-ի, այնուհետև վերադառնալ օրական 1,0 մգ-ին: Բուժման առաջին օրերի, ամիսների, երբեմն նույնիսկ տարիների ընթացքում հնարավոր են պարբերական հիվանդության աուտոիմունային բնույթի բարդությունների առաջացում (մենինգեալ` ուղեղաթաղանթի ախտահարմանը բնորոշ երևույթներ, ավշային հանգույցների մեծացում, հոդաբորբեր, անոթաբորբեր և այլն): Այնպես որ` գլխացավեր, հոդացավեր, ցան, տեսողության վատացում կամ այլ ոչ սովորական գանգատներ առաջանալու դեպքում հիվանդը որքան հնարավոր է շուտ պետք է դիմի բժշկի:

 

Եթե օրական 1,0 մգ դեղաչափի ֆոնի վրա առաջանում է պարբերական հիվանդության հերթական նոպան, այսինքն` այդ դեղաչափով նոպաները չեն կանխվում, ապա բժիշկը կարող է դեղաչափն ավելացնել` հասցնելով մինչև 1,5 մգ-ի, չսպասելով երկրորդ, երրորդ և հաջորդող նոպաներին: Մեկ նոպան արդեն բավական է, որ հիվանդն ընդմիշտ մոռանա այն դեղաչափը, որի ֆոնի վրա առաջացել է այդ նոպան և բժշկի խորհրդով անցնի ավելի բարձր դեղաչափի ընդունման, իսկ եթե այն կրկնվի, ապա հաջորդ նոպաները կանխելու համար բժիշկը խորհուրդ կտա առաջին իսկ նոպայից հետո անցնել օրական 2,0 մգ կոլխիցինի ընդունման: 

 

Պետք է ասել, որ հայկական քանակակազմում չափազանց հազվադեպ են հանդիպում օրական 2,0 մգ դեղաչափի ֆոնի վրա նոպաներ ունեցող հիվանդներ, այն դեպքում, երբ սեֆարդիկ հրեաների 1/3-ի մոտ նոպաները կարող են դիտվել նաև այդ առավելագույն դեղաչափի պայմաններում, սակայն նրանց շրջանում կոլխիցինի այդ դեղաչափերի կիրառման պայմաններում նկատվել են ամիլոիդոզի եզակի դեպքեր:

 

Համաշխարհային մասշտաբով օրական 2,5 մգ դեղաչափի երկարատև կիրառման փորձը շատ քիչ է, ուստի կոլխիցինի օրական 2 մգ դեղաչափին ‚չպատասխանողե հիվանդների շրջանում ավելի բարձր դեղաչափերի կիրառումը կարող է լինել բացառիկ դեպքերում` բժշկի դիտարկման ներքո, քանի որ օրական 2,5 և նույնիսկ 3,0 մգ դեղաչափի ֆոնի վրա որոշ դեպքերում կարող են նկատվել թունավորման երևույթներ: Սա ստիպում է նորից վերադառնալ օրական 2.0 մգ դեղաչափին:

 

Իհարկե, կոլխիցինաբուժության բոլոր հիմնահարցերը դեռևս լուծված չեն և նշված պարզունակ սխեման ոչ բոլոր դեպքերում է ճիշտ: Այս խնդրին կանդրադառնանք հաջորդ հոդվածում:

 

(շարունակելի)

Հեղինակ. Ալեքսանդր ԱՅՎԱԶՅԱՆ. բ.գ.դ., Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ թերապիայի N2 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ‚Մուրացանե համալսարանական հիվանդանոցի թերապիայի կլինիկայի ղեկավար
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1, 3.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Anna

08.10.2015

Barev dzez hargeli bjishk, im axchiky 9 tarekan e ev orva mej 1-4 angam poracav e unenum, bayc cavum e mi qani rope, axiqnery gorcum en normal, jermutiun chuni, tarber masnagetneri mot exo enq arel, normal en exel patasxannery, virabujy nayelis asel e, vor virahatakan voch mi mijamtutian kariq chka, inchic klinen ayd cavery, cavery mot erku amis tevel en, menq el chgitenq inch masnageti cuyc tanq, qani vor bolorn el asum en, vor erexan xndirner chuni, hnaravor e vor erevanyan hivandutiun unena? Shnorhakalutiun, anhamber kspasem dzer patasxanin, qani vor da indz hamar haneluk e mnacel

Մեդ-Պրակտիկ

21.07.2015

Հարգելի VEHANUSH, բարև Ձեզ: Ցավով պետք է նշեմ, որ պարբերական հիվանդությունը վերջնական բուժում չունի: "Կոլխիցին"  դեղամիջոցի ընդունումը մեծ մաս դեպքերում կանխում է նոպաների առաջացումը կամ նվազեցնում դրանց հաճախականությունը : Սակայն որոշ դեպքերում "Կոլխիցինի" ընդունումը նույնպես չի կանխու նոպաների առաջացումը: Ներկայումս այլ միջոց չկա պարբերական հիվանդության նոպաների կանխարգելման համար: Նոպաների ժամանակ երեխայի վիճակը որոշ չափով թեթևացնելու համար կարելի է օգտագործել ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց, օրինակ դիկլոֆենակ ցածր դոզայով: 

Մեդ-Պրակտիկ

21.07.2015

Հարգելի ASTXIK, բարև Ձեզ: Պարբերական հիվանդության վտանգը ոչ թե բուն նոպաներն են, այլ հիվանդության հիմնական բարդություն համարվող երիկամների ամիլոիդոզը, որը բերում է երիկամային անբավարարության: Դա կանխարգելելու համար հարկավոր է հիվանդության հաստատման օրվանից անդադար ընդունել "Կոլխիցին" դեղամիջոցը: Գենետիկ հետազոտություն կարելի է անցկացնել ցանկացած տարիքում, բնական է,  որքան շուտ, այնքան լավ: 

Մեդ-Պրակտիկ

21.07.2015

Հարգելի Narine, բարև Ձեզ: Ցավալի է, որ նման խնդրի առաջ եք կանգնել: Եթե նոպաները շարունակվում են,  հարկավոր է տեղյակ պահել բուժող բժշկին, դեղի դոզան բարձրացնելու համար: Կա կարծիք, որ բնակավայրը փոխելուց հետո պարբերական հիվանդության նոպաները ավելի հազվադեպ են դառնում, երբեմն նաև վերանում են: Սակայն դրա համար հարկավոր է մշտական բնակություն հաստատել այլ երկրում  կամ գոնե երկար ժամանակով: 

Մեդ-Պրակտիկ

21.07.2015

Հարգելի Hayk, բարև Ձեզ: Գեների հետերոզիգոտ մուտացիա կոմպաունդ ձևով նշանակում է, որ բացի տվյալ գեների մուտացիայից առկա է նաև քրոմոսոմային անոմալիա, և մուտացիան այլ կերպ կոչվում է բարդ հետերոզիգոտ մուտացիա: Հետերոզիգոտ մուտացիաների դեպքում, եթե դրանք կոմպաունդ չեն, հիվանդը լինում է ուղղակի գենի առողջ կրող, սակայն կոմպաունդ ձևերի դեպքում կախված նրանից,թե կոնկրետ որ գենի մուտացիան է առկա Ձեզ մոտ, հիվանդության արտահայտման հավանականությունը մեծանում է: Եթե այլևս չունեք նոպաներ շատ հավանական է, որ հետագայում ևս չունենաք հիվանդության կլինիկական դրսևորումներ: Եթե նոպաները կվերսկսվեն,  հարկավոր է անպայման դիմել բժշկի "Կոլխիցին" ստանալու համար:

Մեդ-Պրակտիկ

21.07.2015

Հարգելի Tehmina, բարև Ձեզ: Դուք կարող եք գենետիկական հետազոտություն անցնել  "Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում": Ստորև կոնտակտային տվյալներն են.

 

Ք. Երևան, Աբովյան փողոց 34/3 շենք

հեռ. +374 10 54 43 66:  

 

Մեդ-Պրակտիկ

21.07.2015

Հարգելի David 20.06.15, երկուսն էլ ունեն միևնույն ազդեցությունը, պարզապես տարբեր երկրների արտադրության են: Ոչ մի վնաս չի կարող լինել այլ արտադրանքի դեղն օգտագործելուց:

VEHANUSH

17.07.2015

BAREV DZ HARGELI BJISK ES DER HIVANDNEM EXEL XNDRUM EM IND OGNEQ IM AXCHIK 10 TARKAN E NRA MOT 2008 TVAKANIN HAYTNABERVEL EM694VMUTACIAN HOMOZIGOT VICHAKUM 2008 TVAKANIC XMUM E KOLXICIN BAYC NOPANERN CEN DADARUM NUYNISK 1.8 GRAM ENQ HASCREL DEXACHAPN BAYC NOPANERN KAN 56-7 OR MEK MENQ DINSPANSER HIVAND ENQ ARABKIR KENTRONUM BJISN TEXYAK E EV KONKRET VOCHINC CH ASUM XNDRUM EM OGNEQ

ASTXIK

15.07.2015

Barev dez bjishk jan.Ys 23 tarekanem im mot caver hachaxaki sksvelen 15 tarekanic tikunqi hatvacum mek mekel pori stamoqsi hatvacum cimanalov cavi patchar@ vochmi bujum cem stacel .novr em imacel vor im hivandutyun@ parberakana ev haytnabervela yrku mutacianer ,,M694V,,V726A,,uzumem imanal te da inchqanova vtangavor .jermumem caver@ tevumen 3 or .yv him et kargavichakov unem yrku yrexa kuzenay imanal te yrexanerin vor tariqic karoxem tanel hetazotutyan tesnel irenc mot ka te voch..Naxapes shnorhakaluttun..

Narine

13.07.2015

Barev dzez hargeli bjishk,im erexan 7 tarekan e tarapum e erevanyan hivandutyamb,orakan @ndunum eColchicini 1 hab,bayc parberabar krknvum en nopaner@ hatkapes verchin shrjanum.hivandutyun@ jarangabar ancel e hor koxmic.hima mtacum em guce hayastanic durs hanem vorosh jamanakov,xntrumem patasxaneq inchqanov koqni hayastanic durs gal@? minimum qani orov?ev inchu en krknvum nopaner@ ?naxapes shnorakalutyun

Hayk

04.07.2015

Barev dzez im mot arka e 2 geni mutacia kompaund-heterozigot vichakov M694V ,,V726A,, kxndrey dzez indz ogneiq haskanay te inchen irencic nerkayacnum tvyal diagnoz@ ev inch hetevanqner kareli e spasel ..nshem vor haytnabervel e 18 tarekanum der poqr hasakic exel e poracav hodacav sakayn nopa exel e miayn 18tarekanum 1 angam voravayini kpuner poracav atqutyun hodacava tevel e 3 or ev miak depqn e exel vorovayini kpumi dranic heto or@ 1 ml kolxicin em staacel arden 2 taria xmum em sakayn erbemn unenum em tarorinak caver vor@ chi karox hamarvel nopa asenq krcqavandaki shrjanum cav erbemn tikunqi cav ,hachax luc .....shat kxndrey patasxaneiq im harcin...naxapes shnorhakalutyun

Tehmina

29.06.2015

Barev dzez .es 18 tarekanem.exbayrs 22.erkkoxmani cnoxazurkenq.mayrs mahacele ayd hivandutyan hetevanqov.ev mayrakan koxms himnakanum ay hivandutyan kroxnernen.inchpes karoxenq es u exbayrs analizner tanq.vortex?ev inch gni sahmannerum,vorpezi imananq ardyoq menqel enq krum ay [email protected] mez hamar shat karevore xndrumem patasxanel.

Մեդ-Պրակտիկ

21.06.2015

Հարգելի Nune, բարև Ձեզ: Ընդհանրապես "Կոլխիցին" -ի կիրառման ցուցումներում նշված է, որ այն հակացուցված է հղիության ընթացքում, սակայն տվյալներ չկան պտղի վրա բացասական ազդեցության վերաբերյալ: Այժմ  ցուցված է շարունակել դեղի ընդունումը հղիության ընթացքում, հաշվի առնելով, դադարեցնելու դեպքում առաջացող բացասական հետևանքները: Ստորև ներկայացված հոդվածում կգտնեք Ձեզ հետաքրքրող ինֆորմացիա. 

 

https://www.med-practic.com/arm/131/36177/article.more.html

Մեդ-Պրակտիկ

21.06.2015

Հաևգելի Varduhi, բարև Ձեզ: Ընդհանրապես հետերոզիգոտ մուտացիաների դեպքում հիվանդության արտահայտման հավանականությունը այնքան էլ բարձր չէ:  РОЭ-ի կամ էրիթրոցիտների նստեցման արագության (ԷՆԱ)  բարձրացումը սպեցիֆիկ ցուցանիշ չէ, այն վկայում է օրգանիզմում բորբոքային պրոցեսի մասին ` սուր կամ խրոնիկ: Միշտ չէ, որ բորբոքումը պայմանավորված են ինֆեկցիոն պրոցեսով և պահանջում են հակաբակտերիալ բուժում: Պարբերական հիվանդության  նոպաներն իրենցից ներկայացնում են հենց ասեպտիկ բորբոքում: Եթե նկատվում է ԷՆԱ բարձրացում, հարկավոր է բարձրացնել դեղի դոզան: Պարբերական հիվանդության դեպքում ԷՆԱ-ի բարձրացումը վկայում է երիկամների ամիլոիդոզի զարգացման մասին, քանի որ ԷՆԱ բարձրացում նկատվել է վերջին ժամանակները, դա նշանակում է, որ պրոցեսը նոր է սկսվում, և համապատասխան միջոցառումների դեպքում կարելի է խուսափել հետագա բարդություններից: Երիկամների ֆունկցիոնալ վիճակը գնահատելու համար ցանկալի է ստուգել արյան մեջ միզանյութի և կրեատինինի մակարդակը: 

David20.06.2015

20.06.2015

barev dzez ,bjishk mi ban harcnem vor Կոլխիցինը fransiakanei xmum hima haykakanem xmum karoxe inch vor vnas lni ?

Մեդ-Պրակտիկ

13.06.2015

Հարգելի Էլեն, բարև Ձեզ: Շնորհակալություն բարի խոսքերի և գնահատանքի համար, մենք ընդամենը կատարում ենք մեր մասնագիտական պարտականությունը: Բարին ընդ Ձեզ:

Մեդ-Պրակտիկ

12.06.2015

Հարգելի LUSIYA, բարև Ձեզ: Նշված մուտացիայի դեպքում հիվանդները հիմնականում լինում են գենի առողջ կրող, սակայն որոշ դեպքերում կարող են լինել կլինիկական դրսևորումներ: Ձեր երեխայի մոտ առկա է երկու մուտացիա, և հիվանդության արտահայտման հավանականությունն ավելի մեծ է:  Այդ պատճառով բժիշկը խորհուրդ է տվել հենց նոպաների ժամանակ դիմել, ախտորոշումը հաստատելու կամ ժխտելու համար: Պարբերական հիվանդության հանրապետական կենտրոնները գտնվում են "Արաբկիր" բժշկական կենտրոնում և "Մուրացան" համալսարական կլինիկայում: 

nune

12.06.2015

Barev dez hargelu bjishk......mi hardz......karelie ardyoq ogtagortel kolxicin dexamijoce hxiutyan entacqum? Shnorhalalutun

nune

11.06.2015

Daragoy doktat mne ochen bespokoet odin vapros ....ya 3 goda tamu nazad uznala chto u menya toje est eto balezn.....nachela prinemat kolxicin odin god kajdiy den pomagala lish pol goda a potom net....problema v tom chto pristupi u menya nachinayutca lish togda kogda bivayut mesyachnie....i ya uje 2 goda prinemayu tabletki lish so dnya nachala menstruacii i posledniy den.....inogda pomagaet inogda net....a sechas ya beremenna no ne pyu lekarstva kajdiy den ....pyu v mesyac po 7 tabletok.....mne ochen vajno znay eto lekarstva ne vliyaet na moego rebyona......? I mojna pit eyo i vovremya karmleniya? Ochen prashu otvetit mne....zaranie spasibo

Մեդ-Պրակտիկ

11.06.2015

Հարգելի LIDA, բարև Ձեզ: Ցավով պետք նշեմ, որ դիալիզ կատարվում է այն հիվանդներին, որոնց մոտ արդեն զարգացել է երիկամային անբավարարություն: Ինչպես գիտեք երիկամային անբավարարությունը պարբերական հիվանդության ամենահաճախակի բարդություններից է: Երիկամային անբավարարության դեպքում երիկամը չի կարողանում իր ֆունկցիան կատարել, և նյութափոխանակության արգասիքները` միզանյութը, կրեատինինը և այլ նյութեր կուտակվում են օրգանիզմում: Դիալիզի սարքի միջոցով պարբերաբար մաքրվում է արյունը նյութափոխանակության արգասիքներից: Ցավոք երիկամային անբավարարությամբ հիվանդների բուժման միակ տարբերակը երիկամների փոխպատվաստումն է: 

Varduhi

09.06.2015

Բարև Ձեզ, նախապաես շնորհակալություն եմ հայտնում օգտակար խորհուրդների համար և խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, երեխան 3.5 տարեկան է ունի մեկ մուտացիա M694V հետերոզիգոտ ձևով, արդեն 1 տարի է խմում է կոլխիցին 0.5 գրամ, արդյունքը հրաշալի էր, գրեթե 7 ամիս տենդ չի ունեցել, ասեմ որ երեխայի մոտ միայն տենդով է արտահայտվել հիվանդությունը, մայիս ամսվա ընթացքում 3 անգամ ունեցել է տենդ 10 օրվա պարբերականությամբ, հանձնել ենք անալզներ, արյան մեջ ՌՈԵՆ բարձր է, մնացածը նորմայի սահմաններում է, ինչ խորհուրդ կտաք, արդյոք անհրաժեշտ է հակաբիոտիկային միջամտություն, կրկին ու կրկին շնորհակալություն:

LIDA

05.06.2015

BAREV DEZ HARGELI BJISHK , AMUSINS UNI EREVANYAN HIVANDUTYUN, HIMA GTNVUME ARTASAHMANUM BUJVELU NPATAKOV U ASUMEN VOR PITI DIALEZI ENTARKEN XNDRUMEM ASEK INCHE DA IRENICH NERKAYACHNUM, U INCHKANOV KIANKIN VTANG CHI SPARNA MERSI AMUSINS 28 TAREKANE

Էլեն

04.06.2015

Հարգելի բժիշկ բարև ձեզ Նախ իմ խորին հարգանքներս ,չգիտեմ ինչ լավ բառերով արտահայտվեմ,իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ ,որ իմ ոչ մի հարցն առանց լուսաբանման չթողեցիք,Դուք լույս սփռեցիք իմ անհանգիստ հոգու վրա,շատ շնորհակալ եմ և թող աստված միշտ պահապան լինի Ձեզ ,Ձեր նման բժիշկներն թող շատ լինեն.կուզեի իմանալ Ձեր հեռասոսահամարն զրուցել Ձեզ հետ և անձամբ շնորհակալություն հայտնել, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲԺԻՇԿ

Մեդ-Պրակտիկ

03.06.2015

 Հարգելի Elen, բարև Ձեզ: Գեների հետերոզիգոտ մուտացիա կոմպաունդ ձևով նշանակում է, որ բացի տվյալ գեների մուտացիայից առկա է նաև քրոմոսոմային անոմալիա, այս մուտացիան այլ կերպ կոչվում է բարդ հետերոզիգոտ մուտացիա: Հետերոզիգոտ մուտացիաների դեպքում, եթե դրանք կոմպաունդ չեն, հիվանդը լինում է ուղղակի գենի առողջ կրող, սակայն կոմպաունդ ձևերի դեպքում կախված նրանից,թե կոնկրետ որ գենի մուտացիան է առկա Ձեզ մոտ, հիվանդության արտահայտման հավանականությունը մեծանում է: Եթե նոպաներ ընդհանրապես չեն եղել, դա նշանակում է, որ Ձեր երեխան ուղղակի գենի առողջ կրող է: Հազվադեպ լինում են դեպքեր, երբ նման մուտացիայով հիվանդենրի մոտ հիվանդությունը կլինկորեն արտահայտվում է տարիներ անց: Սակայն, եթե այժմ կլինիկական ախտանիշներ չկան դեղորայքային բուժման կարիք չկա: Ինչ վերաբերում է արյան անալիզի տվյալների շեղումներին և հեղուկների մեծ պահանջին, դրանք կոլխիցինի կողմնակի ազդեցություններն են, որոնք ինքնուրույն կանցնեն դեղի ընդունումը դադարեցնելուց հետո:

LUSIYA

03.06.2015

BAREV DEZ BJISK TXAS 9 TAREKANE NRA MOT HAYTNABERVELE 1 MUTACYA V726A GETEROZIGOTNOM GENI MUTACYAI TESAK@ MEFV 16 EREXAN UNI GLXACAV HODACAVER PORTI SRJANUM CAVER BJISKN ASUMA CAVERI JAMANAK BERQ ES ARARATUMEM BNAKVUM HNARAVORUTYUN 4UNEM CAVER@ TEVUMA 20 IC 30 ROPE MI HARCEL VORTEX XORHURD KTAQ EREXAYIN TANEL NAXAPES SNORHAKALUTYUN

LUSINE

03.06.2015

BAREVDEZ HARGELI BJISK TXAS 9 TAREKANE IR MOT HAYTNABERVELE MEK MUTACYA V726A N BJISK@ BUJUMNER 4I NSANAELA ASELA CAVERI JAMANAK KBEREQ NAXAPES SNORHAKALUTYUN

Մեդ-Պրակտիկ

02.06.2015

Հարգելի Artur, բարև Ձեզ: Նման մեթոդ Հայաստանում գոյություն չունի: Եթե արդեն կա գենետիկ փոփոխություն, իրականացվում է միայն դեղորայքային բուժում, որը նույնպես գենետիկ փոփոխությունը չի վերացնում:

LIDA

02.06.2015

BAREV DEZ HARGELI BJISHK , AMUSINS UNI EREVANYAN HIVANDUTYUN, HIMA GTNVUME ARTASAHMANUM BUJVELU NPATAKOV U ASUMEN VOR PITI DIALEZI ENTARKEN XNDRUMEM ASEK INCHE DA IRENICH NERKAYACHNUM, U INCHKANOV KIANKIN VTANG CHI SPARNA MERSI

Մեդ-Պրակտիկ

28.05.2015

Հարգելի Kuki, հետերոզիգոտ մուտացիան նշանակում է, որ երեխան գենի առողջ կրող է, և տարիների ընթացքում հիվանդությունը տեսականորեն չի կարող կլինիկական դրսևորումներ ունենալ: Խիստ հազվադեպ դեպքերում եղել են հիվանդության արտահայտություն տարիներ անց, սակայն հավանականությունը շատ քիչ է: Ինչ վերաբերում է թոքաբորբին և հեմոգլոբինի մակարդակի իջեցմանը, դա կապված չէ պարբերական հիվանդության հետ: Եթե ունեք կասկածներ կամ կա կլինիկա, կարող եք աղջկա համար նույնպես հանձնել անալիզ: Զգուշությունը երբեք ավելորդ չէ:

kuki

27.05.2015

Հարգելի բժիշկ խնդրում եմ իմ հաղորդագրությանն էլ արձագանքել շատ կարևոր է,անչափ շնորհակալ եմ:

Կարդացեք նաև

Քաղցկեղ. արդի իրավիճակը և հեռանկարները

Վերջին հարյուրամյակի ընթացքում ուռուցքաբանության անջատումը որպես ինքնուրույն գիտական ուղղություն, վերջին կես դարում դրա բուռն զարգացումը պայմանավորված էին հիվանդացության աճով...

Թվեր և փաստեր Ուռուցքաբանություն
Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիա

Ներածություն: Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիան հետերոգեն հիվանդություն է, որի կլինիկական արտահայտությունները պայմանավորված են տարբեր գեների արատների հետ...

Գենետիկա Ախտաբանական անատոմիա
Վաղեմին և արդիականը միզուկի վիրաբուժական վերակառուցման հարցում

Միզուկի նեղանալու (стриктура) հետ կապված հիվանդությունների մասին մտքերը դարեր ի վեր հիվանդներին ու բուժողներին հանգիստ չեն տալիս: Այս հիվանդության պատճառով աշխարհի բոլոր տարիքային խմբերի տղամարդիկ տառապում են, դառնում հաշմանդամ, երբեմն...

Ուրոլոգիա
Ապենդիցիտը և ճիճվային հիվանդությունները

Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...

Վարակաբանություն Վիրաբուժություն
Օստեոպորոզ, ախտորոշումը և բուժումը. II մաս

Ընկնելը և օստեոպորոզի հետևանքով կոտրվածքներ ստանալը: Ոսկրի զանգվածի նվազումը և ընկնելու պատճառով ստացած վնասվածքների հաճախականության աճը որոշիչ դեր ունեն տարիքային օստեոպորոտիկ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Հայաստանում շրջանառող «C» հեպատիտի վիրուսի գենոտիպային կազմը

Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Մաշկ
Մաշկ

Մաշկը (cutis) կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը` 0,5-4 մմ, քաշը` մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների...

Մաշկաբանություն Մարմնի խնամք
Քաղցկեղը և դրա դեմ պայքարի եղանակները (հետազոտվեք հանուն ձեր առողջության, հանուն ձեր ընտանիքի)
Քաղցկեղը և դրա դեմ պայքարի եղանակները (հետազոտվեք հանուն ձեր առողջության, հանուն ձեր ընտանիքի)

Քաղցկեղը հայտնի է վաղ ժամանակներից: Մինչև մեր օրերը պահպանված հին եգիպտական բժշկության սկզբնաղբյուրում` Էբերսի պապիրուսում, որը գրվել է մ.թ.ա. ավելի քան 3500 տարի առաջ...

Ուռուցքաբանություն
Ամոթխածություն
Ամոթխածություն

XXI դարում ծնողների համար հոգեբանական արդի խնդիրների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում երեխաների ամոթխածությունը և դրանից բխող` շրջապատի հետ հաղորդակցման դժվարությունները...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Հոգեկան առողջություն
Անմարդկային շնասիրություն
Անմարդկային շնասիրություն

Վերջերս մի խումբ մարդիկ մայրաքաղաքում թափառող շների նկատմամբ մարդասիրական կամ, որ ավելի ճիշտ է, շնասիրական վերաբերմունքից դրդված կազմակերպել են «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ, որն իր իրավասությունը ձեռք է բերել ՀՀ պետական գնումների...

Թվեր և փաստեր
Հղիությունը և դրան նախապատրաստվելը: Մայրանալու ճանապարհին...
Հղիությունը և դրան նախապատրաստվելը: Մայրանալու ճանապարհին...

Հղիության 1-ին շաբաթ: Եթե մտադրվել եք մայրանալ, ապա այն պետք է ձեր ընդհանուր վիճակը, կենսակերպը կրկին վերանայելու առիթ դառնա: Դեռևս մի քանի ամիս առաջ, մինչև հղիանալը հրաժարվեք...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սեռական կյանքը հղիության ընթացքում
Սեռական կյանքը հղիության ընթացքում

Բոլոր հղիներին և նրանց ամուսիններին հետաքրքրում է, թե արդյո՞ք հղիության ընթացքում սեքսով զբաղվելն անվտանգ է: Կարելի՞ է մերձենալ հղի կնոջը, թե՞ ավելի լավ է զերծ մնալ դրանից...

Սեռական կյանք Հղիություն, ծննդաբերություն Սեքսոլոգիա
Յոթ տարեկանի ճգնաժամը
Յոթ տարեկանի ճգնաժամը

Վաղուց է նկատվել, որ 7-8 տարեկանների վարքում և հոգեկան աշխարհում որոշակի բացասական երևույթներ են դիտվում` կամակորություն, վախ, նյարդայնություն, յուրահատուկ սեթևեթանք...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ